Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ և ինչու՞ է Թուրքիայում լուրեր տարածում Նախիջևանի ռազմաբազայի մասին

Ո՞վ և ինչու՞ է Թուրքիայում լուրեր տարածում Նախիջևանի ռազմաբազայի մասին
12.09.2018 | 11:20

Երբ սեպտեմբերի սկզբին` Թեհրանում Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրեին, թուրքական Sözcü թերթում Զեյնաբ Գյուրջանլին գրեց, որ «Անկարայում խոսում են Նախիջևանում ռազմաբազա բացելու նախապատրաստությունների մասին», միանգամից բազում հարցեր ծագեցին: Այդ թեման պարբերաբար արծարծվում է թուրքական ԶԼՄ-ներում 2009-ից, տարբեր ձևերով հայտնվելով ադրբեջանական ու հայկական կայքերում: Թեման ի հայտ եկավ Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների վատացումից հետ, երբ սիրիական տարածքում թուրքական հակաօդային պաշտպանությունը ռուսական ռմբակոծիչը խփեց: Նորից այդ թեմայով խոսեցին այս տարվա հունիսին, երբ Նախիջևանում Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական զորավարժություններն էին: Այն ժամանակ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի հայտնությունը գոնե ինչ-որ հիմնավորում ուներ:

Բաքվում, օրինակ, հայտարարում էին, որ Անկարայի հետ ռազմական ալյանսը պայմանավորված է «Հայաստանի հետ ռազմավարական հավասարակշռությունը պահպանելու ցանկությամբ, որ ռազմաքաղաքական ալյանսի մեջ է Ռուսաստանի հետ»: Ի՞նչ է եղել հիմա: Գյուրջանլիի հրապարակման վրա կարելի էր ուշադրություն չդարձնել, առավելևս, որ նա չէր հիշատակում` ինչ աղբյուրներից թուրքական ղեկավարության մտադրությունների մասին տեղեկությունը ստացել: Սակայն նրան արագ արձագանքեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Իսմայիլ Հագի Պեկին: Turan-ին հարցազրույցում նա ասաց. «Նախիջևանում տեղակայված է Ադրբեջանի զինված ուժերի կորպուսը, Անկարան անհրաժեշտ աջակցություն է ցույց տալիս: Այնտեղ մեր ռազմական խորհրդականներն են, Թուրքիան սերտորեն համագործակցում է սահմանապահ զորքերի և հատուկ նշանակության ուժերի հետ Նախիջևանում: Երբ Բաքվից հնարավոր չէ զորքերի համար վառելիք ուղարկել, Անկարան, երբեմն նաև Իրանը, վառելիքով են ապահովում ինքնավարության զինված ուժերին»: Գեներալը ուշադրություն էր դարձրել, որ «Նախիջանը մի կողմից սահմանակցում է Հայաստանին, մյուս կողմից` Թուրքիային» և Անկարայի «աջակցությունը Նախիջևանի զինվորականներին անհանգստացնում է Երևանին, բայց չպետք է անհանգստություն հարուցի», իսկ «իր սահմանին ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազա հայտնվելը կարող է հարուցել Թեհրանի որոշակի անհանգստությունը»:

Բացի այդ` Պեկին հարց էր տալիս` ինչու՞ բազա ստեղծել Նախիջևանում, երբ Թուրքիայի հարևան քաղաքներում` Դորգուբեյազիդում, Կարսում ու Էրզրումում տեղակայված են թուրքական բանակի ուժերը: Եթե նույնիսկ նկատի առնենք որոշ հայ փորձագետների ենթադրյալ սցենարը, որ Ադրբեջանը կարող է հարվածել Նախիջևանից Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում, դա կլինի հարված Հայաստանի տարածքին, որ համարժեք պատասխան կստանա ՀԱՊԿ-ից: Մոսկվայի ու Երևանի պայմանագրի համաձայն` Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելուց, ապահովում է նաև հանրապետության անվտանգությունը սահմանի ամբողջ շրջագծով: Այդ պատճառով հիմա իրադարձությունների վտանգավոր զարգացում և ռազմական ագրեսիա հնարավոր չէ: Ինչպես նաև` որ Թուրքան իբր պատրաստվում է աշխարհաքաղաքական ճեղքումի կովկասյան ուղղությամբ: Անկարան հիմա աշխարհաքաղաքական ուրիշ գերակայություններ ունի` կապված Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման ամենատարբեր հեռանկարների հետ, որոնց հասնել հնարավոր չէ առանց Ռուսաստանի ու Իրանի հետ ալյանսի պահպանման: Այլ հարց է, որ որոշակի ուժեր այդ երկրում հույս ունեն, որ Անկարան, եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ, կարող է «երկրորդ ճակատ» բացել Թեհրանի դեմ Նախիջևանի պլացդարմից: Գուցե հենց այդ նկատառումով է հայտնվել Գյուրջանլիի հրապարակումը Նախիջևանում թուրքական ռազմաբազայի մասին: Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հաստատում էր, որ «ԱՄՆ-ը Իրանի հետ հարաբերությունները սրվելու պատճառով, գուցե նաև կողջունի Թուրքիայի ռազմական ներկայությունը Նախիջևանում»:

Բայց այլ հարցեր էլ կան: Հիմա Լեռնային Ղարաբաղի և Նախիջանի խնդիրները ոչ միայն իրար են կապվում, այլև ապագայում կարող են առնչվել քրդական հարցին: Թուրքական Cumhuriyet-ը գրում է, որ «տարածաշրջանը, որ մենք անվանում ենք Մերձավոր Արևելք, արդեն փաստացի ծնել է քրդական անկախ պետություն» և «խոսքը պետք է վերաբերի 1920-ի Սևրի պայմանագրին, որ նախատեսում էր Հայկական մեծ պետության ստեղծում»: Այդ ենթատեքստում ընկալվում են որոշ հայ փորձագետների տագնապները Նախիջևանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից: Կարծես թե նրանք գտնում են, որ շուտով սկսելու է աշխատել ժամացույցը, որով քանդվում են Մոսկվայի ու Կարսի 1921-ի պայմանագրերը: Առայժմ Նախիջևանի կարգավիճակի երաշխավոր է ոչ միայն Թուրքիան, այլև Ռուսաստանը: Դրանով ամեն ինչ ասված է, կասկած չկա, որ Մոսկվան ու Անկարան այդ շրջանի իրավիճակը ուշադրության կենտրոնում են պահում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Թե որքանով է Ռուսաստանը Նախիջևանի իրավիճակը վերահսկում, վկայում էր նաև հայկական խաչքարերի սպանդը տարիներ առաջ, և Բաքվի` սեփական դիրքերում հայերին հաղթելու այս տարվա փորձը: Ոչ ոք չի կարող բացառել, որ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու դեպքում Ադրբեջանը նաև Հայաստանի վրա կարող է կրակ բացել Նախիջևանից` կա, թե չկա ՀԱՊԿ-ը: Դա կգերադասվի չհամարել ագրեսիա, որի դեպքում է միայն ՀԱՊԿ-ը խորհուրդ հավաքում` որոշելու ինչ անել, եթե կա ագրեսիայի ենթարկված երկրի դիմումը: Իսկ պատերազմում ամեն ժամը վճռորոշ է ու ամեն պահ զինվոր է սպանվում: Իսկ թե Բաքուն ինչքան է «վախենում» ՀԱՊԿ-ից, որտեղ բոլորն իր «ռազմավարական դաշնակիցներն» են` Բելառուսից` Ղազախստան, Ռուսաստանից` Ղրղզստան, թողնենք Ալիևին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ